Անօդաչու սարքը Ֆուկուսիմայից ավազ է «հասցրել» Ճապոնիայի վարչապետին (լուսանկարներ)

12:09 • 25.04.15

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի տան տանիքին անօդաչու թռչող սարք է վայրէջք կատարել։ Այն համալրված է եղել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից ավազով լցված կապսուլով, հայտնում է Japan Times-ը:

 

Անօդաչուի ղեկավարման պատասխանատվությունը ստանձնել է 40-ամյա մի տղամարդ, ով մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

 

Ֆուկուի պրեֆեկտուրայի բնակիչ Յասուո Յամամոտոն պատմել է քննիչներին, որ իր քայլով ցանկացել է իր բողոքը հայտնել ատոմային էներգետիկայի հարցում իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչպես նաև ուշադրություն հրավիրել ատոմակայանի խնդրին:

 

Նշենք, որ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում է գտնվում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որը տարիներ առաջ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով վնասվել է։