Թուրքական ինքնաթիռն այրվող շարժիչի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել (տեսանյութ)

13:46 • 25.04.15

«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության Միլան-Ստամբուլ չվերթն իրականացնող Airbus320 ինքնաթիռի շարժիչներից մեկը բռնկվել է, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։

 

Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, ծխացող շարժիչով ինքնաթիռը վայրէջք է կատարել 10։30-ին։

 

Ինքնաթիռի ուղևորները տարհանվել են, հրդեհը մարվել է։

 

Ինքնաթիռի հրդեհի պատճառով այլ ինքնաթիռներ ստիպված են եղել վայրէջք կատարել Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում։

 

video