Էվերեստ լեռան ձնահոսքի հետևանքով 65 լեռնագնաց է զոհվել, 1000 մարդ սպասում է տարհանման

11:25 • 26.04.15

Էվերեստ լեռան ձնահոսքի հետևանքով 65 լեռնագնացներ են զոհվել, ևս 1000 մարդ բազային ճաբարում սպասում են տարհանման, հայտնում է CNN IBN-ը:


Նեպալի լեռնագնացության ասոցիացիայի նախագահ Անգ Չերինգի տվյալներով՝ ավելի քան 60 մարդ ստացել է վնասվածքներ և առաջին հերթին ցած են ուղարկվելու այդ անձինք։ Ընդ որում` նրանցից 22-ը արդեն տարհանվել են ժամանած առաջին ուղղաթիռով:


Ձնահոսքը իջել է Էվերեստ լեռան բազային ճամբարի վրա այն պահին երբ լեռնագնացները պատրաստվելիս են եղել բարձրանալ դրա գագաթը:


Ըստ Նեպալի զբոսաշրջության նախարարության՝ Էվերեստում գտնվող ավելի քան 1000 լեռնագնացներից 400-ը օտարերկրացիներ են: