Չինաստանում աշակերտը իր հաշմանդամ ընկերոջը 3 տարի շարունակ շալակած տարել է դպրոց (լուսանկարներ)

18:07 • 26.04.15

Չինաստանի Ցզյանսու շրջանում աշակերտը իր լավագույն ընկերոջը երեք տարի շարունակ տարել է դպրոց: Զույգը քննությունների ժամանակ գրանցել է լավագույն արդյունքները, գրում է The Mirror-ը: Այս պատմությունը մեծ տարածում է ստացել չինական Weibo սոցիալական ցանցում:

19 տարեկան Ժանգ Չին, ով մկանային դիստրոֆիա ունի, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:

2012 թվականից սկսած նրա հավատարիմ ընկերը՝ 18 տարեկան Խիե Խուն նրան գրկած տարել է դպրոց:

Հանրակացարանում որտեղ աշակերտները ապրում են, հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է Խիեն Ժանգին տանում ճաշարան։ Նա նաև օգնում է Ժանգին լվանալ շորերը և ամեն օր երեք անգամ ուտելիք է բերում:

Ուշագրավ է այն փաստը, որ այս զույգը դպրոցում ամենախելացի աշակերտներից են. նրանք քննություններին լավագույն արդյունքներն են գրանցել:

The Mirror-ը, սակայն հավելում է, որ շուտով զույգը ստիպված է լինելու բաժանվել, քանի որ նրանք գնալու են տարբեր համալսարաններ:

 

Xie Xu and Zhang Chi

Xie Xu and Zhang Chi

 

Xie Xu and Zhang Chi

Xie Xu and Zhang Chi

Xie Xu and Zhang Chi