Մարսելի «Օլիմպիկի» երկրպագուները տրիբունայում կազմած «խճանկարով» ոգեկոչել են Ցեղասպանության տարելիցը

11:54 • 26.04.15

Մարսելի «Օլիմպիկ» ֆուտբոլային թիմի երկրպագուները տրիբունայում կազմած «խճանկարով» ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:


Ինչպես գրում է diarioregistrado.com-ը` երկրպագուները տրիբունայում ստացել էին Հայաստանի եռագույնի, խաղաղության խորհրդանիշի պատկերը և հետևյալ գրությամբ պաստառ պահել` «1915-2015. որպեսզի երբեք չկրկնվի»:


Երկրպագուների լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Մարսելո Բիելսայի թիմի սաներից մեկը`  հայազգի ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը: