Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2500-ի, զոհեր կան նաև Հնդկաստանում, Տիբեթում
Նեպալում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2500-ի: Շարունակում են զգացվել հետցնցումներ: Այս մասին հայտնում է «Գազետան»` վկայակոչելով Каthmandu Post-ին: 777 հոգի զոհվել է միայն մայրաքաղաք Կատմանդուում:
ԶԼՄ-ների փոխանցմամբ նեպալի երկրաշարժը զգալի է նաև հարևան երկրներում. այսպես Հնդկաստանում նույն երկրաշարժից 60, իսկ Տիբեթում 18 մարդ է զոհվել:
Երեկ Նեպալում 7,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Այսօր գրանցվել էին 5,6 և 6,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժեր:










