Երկրաշարժից հետո Նեպալի Նախագահը վրանում է գիշերել

20:47 • 26.04.15

Նեպալի Նախագահ Ռամ Բարան Յադավը շաբաթ լույս կիրակի գիշերը վրանում է անցկացրել այն բանից հետո, երբ նրա երկիրը պատուհասել էին երկրաշարժերը: Այս մասին հայտնում է «Դոժդը»:

Ըստ հնդկական IANS լրատվական գործակալության` Նեպալի Նախագահն այդպես է վարվել, քանի որ գոյություն է ունեցել նախագահական պալատի փլուզման վտանգ. 150 տարի առաջ կառուցված այդ շենքի վրա ճաքեր էին հայտնվել: Վրանում Նախագահի հետ գիշերել է նաև նրա թիկնազորը:

Երկրաշարժից տուժել է նաև Նեպալի վարչապետ Սուշիլ Կոիրալի նստավայրը, դրա գլխավոր մուտքն ավերվել է: ԶԼՄ-ների գնահատմամբ՝ առհասարակ 3 ուժեղ երկրաշարժերը ավերիչ են եղել Նեպալի համար:

7,9 և այլ բարձր մագնիտուդ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը ներկա դրությամբ գնահատվում է 2500 հոգի: