Պուտինն ասել է, որ պատկերացնում է իր կյանքը ոչ որպես ՌԴ նախագահ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չի կորցրել կապն իրականության հետ և շատ լավ պատկերացնում է կյանքը ոչ որպես Ռուսաստանի նախագահ:
Այդ մասին նա պատմել է «Россия-1» ալիքով Պուտինի պաշտոնավարման 15-ամյակին նվիրված «Նախագահ» ֆիլմում, գրում է kommersant.ru-ն:
«Լրիվ կարող եմ պատկերացնել կյանքը ոչ այս պաշտոնին։ Իրականում, դա, ինչպես ասում են, լակմուսի թուղթ է, կարծում եմ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե պատկերացնում է իր կյանքը ոչ նախագահի պաշտոնում:
«Եթե մարդը կարողանա վերադառնալ սովորական բնակարան և ապրի այնտեղ, այլ ոչ պալատական ինտերյերներում ապրի, կարծում եմ, որ նա այդ ժամանակ չի կորցրել կապը արտաքին աշխարհի հետ»,- հավելել է նա:










