Հսկայական սպիտակ շնաձուկը հարձակվում է նկարահանող խմբի վրա (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մեծ, սպիտակ շնաձուկն իր ծնոտներով փորձում բռնել փոքր նավակը, որի վրա են գտնվում նկարահանող խմբի անդամները, գրում է The Mirror-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում՝ Ստյուարտ կղզու մոտակայքում։ Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է վեցմետրանոց շնաձուկը բռնում Discovery ալիքի համար վավերագրական ֆիլմ նկարահանող խմբի նավակը և այնուհետև այն այս ու այն կողմ շպրտում:
Աղբյուրը նշում է, որ անձնակազմը այդ ժամանակ փորձում էր տեսախցիկը ֆիքսել շնաձկան լողակի վրա, որպեսզի դրա միջոցով հետաքրքիր կադրեր ստանա ֆիլմի համար:










