Վաշինգտոնը հայտնել է, որ ռուս հաքերները կոտրել են Օբամայի էլ-հասցեն

13:15 • 26.04.15

Ռուս հաքերների կողմից հարձակման է ենթարկվել Սպիտակ Տան համակարգչային համակարգերը, որի արդյունքում նրանք ներխուժել են ցանց և գողացել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էլեկտրոնային նամակագրությունը, գրում է The New York Times-ը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով:


Պաշտոնյաները, ովքեր ծանոթ են միջադեպի հետաքննությանը, հայտնել են, որ հաքերներին հաջողվել է ստանալ Բարաք Օբամայի հանդիպումների օրակարգը և նախագահի կողմից ուղարկված կամ ստացված հաղորդագրությունները:


Հաքերները, ամենայն հավանականությամբ, կոտրել են սերվերների անվտանգության համակարգը, որը պաշտպանում էր նախագահի կամ իր օգնականի սմարթֆոնից ուղարկվող կամ ստացվող հաղորդագրությունները: