«Իսլամական պետության» զինյալները 5 լրագրողի են սպանել

22:46 • 27.04.15

«Իսլամական պետություն»  խմբավորման զինյալները լիբիական հեռուստատեսության 5 լրագրողի են սպանել: Այս մասին ահազանգում է Reuters-ը:

 

Դա տեղի է ունեցել Լիբիայի արևելյան հատվածում: Reuters-ին այս ողբերգության մասին հայտնի է դարձել զինվորական աղբյուրներից;

 

Սպանված լրագրողների հետ կապը կորել էր 2014-ի օգոստոսին: Նրանց ենթադրաբար բռնել էին Տոբրուկ քաղաքից Բենգազի տանող ճանապարհին: