Նեպալում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել. զոհերի թիվը հասել է 4138-ի

21:07 • 27.04.15

Երկուշաբթի Նեպալի արևելյան շրջանում 5.1 մագնիտուտ ուժգնությամբ  երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը հղումով, այս անգամ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի և Հնդկաստանի սահմանային շրջանում:
 

Նեպալում հզոր երկրաշարժ  էր տեղի ունեցել շաբաթ, որի հետևանքով Էվերեստի լեռնալանջին ձնակույտ էր առաջացել` թափվելով լեռնագնացների ճամբարի վրա: Էվերեստում  մահացածների թվում է Google–ի թոփ մենեջերը: Առաջին ցնցմանը հետևել էր երկրորդը` 6.8 բալ մագնիտուդով:

Վերջին տվյալների համաձայն, որոնք հաղորդում է Նեպալի ներքին գործերի նախարարությունը, շաբաթ առավոտյան տեղի ունեցած  երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4138-ի:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության կանխատեսումների համաձայն` առաջիկա շաբաթվա ընթացքում Նեպալում կարող է  3-14 հետցնցում տեղի ունենալ` մինչև 5 բալ ուժգնությամբ: