Նյու Յորքում պատարագ է մատուցվել՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

10:49 • 27.04.15

Երեկ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
 

Ինչպես հայտնում է Tert.am–ի թղթակիցը Նյու Յորքից, պատարագին մասնակցել են ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, ով նաև Պուլիցերյան մրցանակ է ստացել «Ամերիկան և Ցեղասպանության դարաշրջանը» (America and the Age of Genocide) գրքի համար, ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ինչպես նաև ՄԱԿ-ի 30 անդամ պետությունների ներկայացուցիչներ:
 

Պատարագից հետո Նյու Յորքի հայ համայնքի մոտ 12,000 ներկայացուցիչներ մեծ երթ են կազմակերպել, այնուհետև փակել են Թայմզ Սքուերը, որտեղ մոտ չորս ժամ տեղի է ունեցել հիշատակման միջոցառում: