Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնդերսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ Դիդիե Ռեյնդերսն այսօր ավելի վաղ հանդիպում էր ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին հետևել էր համատեղ մամուլի ասուլիս, այնուհետ եվրոպացի պաշտոնյային ընդունել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
















