Boeing-ը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոյարսկում

08:48 • 27.04.15

«Թայմիր» ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի Եմելյանովո օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Տեղական ժամանակով 08։12-ին ինքնաթիռը դուրս է եկել Կրասնոյարսկից դեպի Նորիլսկ։ «Թռիչքից հետո աշխատել է հիդրոհամակարգի խափանման զգայակը, հրամանատարը որոշում է կայացրել վերադառանալ օդանավակայան։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել»,- նշել է օդանավակայանի մամուլի խոսնակ Քսենյա Կվյատկովսկայան։

 

Օդանավում եղել է 56 մարդ, տուժածներ չկան։