Հայաստանի ԿԸՀ-ից Ղազախստանի նախագահական ընտրություններին դիտորդական պատվիրակություն չի գնացել
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ԵՏՄ գործընկեր երկիր՝ Ղազախստան որևէ դիտորդական առաքելություն չի իրականացվել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ կիրակի Ղազախստանում տեղի են ունեցել նախագահի արտահերթ ընտրություններ, որոնց ընթացքում վերընտրվել է Ղազախստանի գործող Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է երկրում նախօրեին կայացած նախագահական արտահերթ ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ Նազարբաևի թեկնածության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 97.7 տոկոսը:










