Սկանդալ թուրքական ուղիղ եթերում. Գալիպոլիի միջոցառման փոխարեն հեռարձակել են Ծիծեռնակաբերդի միջոցառումը (տեսանյութ)
Թուրքական CNBC հեռուստաընկերության ապրիլքսանչորսյան եթերում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։
Հաղորդավարը կարդացել է Թուրքիայում ընթացող Գալիպոլիի միջոցառման մասին, սակայն տեքստն ուղեկցել են կադրեր՝ Երևանում ընթացող Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումից։
Թեև կադրերի վրա «ուղիղ՝ Չանաքքալեից» գրառումն է եղել, կադրերում Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է եղել։
Թուրքական լրատվամիջոցներն արդեն տեղի ունեցածը սկանդալ են որակել։










