100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում բուժօգնություն է ստացել 116 մարդ, որոնցից 13-ը` օտարերկրյա քաղաքացի

11:54 • 27.04.15

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ընթացքում բնակչությանը և ՀՀ ժամանած անձանց անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով շտապբուժօգնության հիմնական և լրացուցիչ բրիգադների կողմից իրականացված հերթապահության ընթացքում սպասարկվել է 116 մարդ, որից 13-ը՝ օտարերկրյա քաղաքացի:
 

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը՝ Facebook-ի իր էջում:
 

Նույն ժամանակահատվածի համար շտապբուժօգնության կանչերի թիվը կազմել է 6137 կանչ: Հոսպիտալացվել է 1110 քաղաքացի: Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ այցելությունների թիվը կազմել է 34.608: