Կրակոց Աբովյան փողոցում. զոհեր և վիրավորներ չկան
Քիչ առաջ մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Սաս» սուպերմարկետի մոտ կրակոց է հնչել: Անհայտ քաղաքացին կրակել է այնտեղ կայանած «Mercedes» մակնիշի մեքենայի վրա:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am–ին տեղեկացրին, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել:
«Օպերատիվ խումբն այս պահին աշխատում է դեպքի վայրում, զոհեր, վիրավորներ չկան»,-հաղորդեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցը:










