Ըստ նախնական տվյալների՝ Նեպալի երկրաշարժից տուժած ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան

10:51 • 27.04.15

Առայժմ չկա որևէ տեղեկատվություն Նեպալում  ազգությամբ հայ կամ ՀՀ քաղաքացիների առկայության մասին, տեղեկատվությունը  ստուգվում է ՀՀ արտգործնախարարության կողմից:

 

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

 

Հիշեցնենք, որ Նեպալում զոհերի թիվը հասել է 3.218-ի և ավելի քան 6.500 մարդ ստացել է վնասվածքներ 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։  

 

Նրանց թվում են նաև արտասահմանցիներ: