Հայ փրկարարները երկրաշարժից տուժած Նեպալ չեն մեկնի
Միավորված ազգերի կազմակերպության խողովակներով Հայաստանին փոխանցվել է, որ Նեպալում այլևս չկա փրկարարների կարիք, ուստի Նեպալի ավերիչ երկրաշարժի հետևանքով այս երկրին ՀՀ-ից փրկարարական օգնություն տրամադրելու հարց առկա չէ:
Իսկ Նեպալին տրամադրվելիք այլ տեսակի մարդասիրական օգնության հարցը քննարկվում է:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում գործարկվել է 57 հակակարկտային կայան, արձակվել է 8164 կրակոց։
Հիշեցնենք, որ Նեպալում զոհերի թիվը հասել է 3.218-ի և ավելի քան 6.500 մարդ ստացել է վնասվածքներ 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Նրանց թվում են նաև արտասահմանցիներ:










