Ֆոտոռեպորտաժ Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին (լուսանկարներ, տեսանյութ)
Նեպալում կործանարար երկրաշարժին, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 3.218-ի և ավելի քան 6.500 մարդ ստացել վնասվածքներ, անդրադարձել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում՝ Daily Mail-ը:


7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել շաբաթ առավոտյան։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գորկխա նահանգում, որի բնակավայրերն ու գյուղերը բառացիորեն հավասարվել են հողին: 1.2 մլն բնակիչ ունեցող մայրաքաղաք Կատմանդուում ավերվել են բազմաթիվ պատմամշակութային շինություններ և վանքեր:

Հազարավոր մարդիկ մնացել են փլատակների տակ:

Փլատակների տակից մարդկանց դուրսբերման գործընթացին մասնակցում են նաև նրանց հարազատներն ու ծանոթները, գրում է The Guardian-ը:

Հարևան Հնդկաստանն օգնության ձեռք է մեկնել՝ երկիր ուղարկելով փրկարար խմբեր:

Մարդիկ Դուրբար հրապարակում կրոնական տոնակատարության ժամանակ, լուսանկարները՝ մինչ երկրաշարժն ու հետո

61,88 մետր երկարություն ունեցող Բիմսեն աշտարակը՝ մինչ երկրաշարժը և հետո


Փողոցում ամենուր դիեր են, իսկ նրանց կողքին՝ սգացող բարեկամները։







Մարդիկ խարույկ են պատրաստում զոհվածներին դիակիզելու համար, որն առաջին քայլն է հիվանդությունների տարածումը կանխելու համար։


Երկրաշարժը տեղի է ունեցել 11 կմ խորության վրա։

Անվտանգության տեսախցիկները նկարահանել են տեղի ունեցած ցնցումները.
Լեռնագնացներից մեկը տեսնելով, որ երկիրը ցնցվում է, սկսել է նկարահանել, որին հետևել է ձնահոսքը, որը ծածկել է Էվերեստ լեռան վրա գտնվող բազային ճամբարը։










