Նեպալում գրեթե 1 միլիոն երեխայի հրատապ օգնություն է պետք. ՅՈՒՆԻՍԵՖ (լուսանկարներ)
Նեպալում երկու օր առաջ տեղի ունեցած երկրաշարժն արտակարգ դրություն է ստեղծել երկրում, որի հետևանքով շուրջ մեկ միլիոն երեխա հրատապ օգնության կարիք ունի, ահազանգում է ՅՈՒՆԻՍԵՖ կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների համաձայն՝ Նեպալը, որտեղ բնական աղետի պատճառով զոհվել է ավելի քան 3.000 մարդ, բախվել է խմելու ջրի և սննդամթերքի սուր անբավարարությանը, գրում է korrespondent.net-ը:
Երկրում շարքից դուրս են եկել հեռահաղորդակցության բոլոր համակարգերը և չկա էլեկտրականություն, հայտնում է BBC-ն:
Շատ մարդիկ մտավախություն ունենալով, որ հնարավոր է երկրաշարժի նոր ցնցումներ լինեն՝ արդեն երկրորդ գիշերն են անցկացնում փողոցներում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծել է, որ նմանատիպ իրավիճակներում երեխաներն ամենախոցելին են: Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նեպալ է ուղարկել 40 000 մարդու համար նախատեսված բժշկական պարագաներ:
Կարդացեք նաև՝ Ֆոտոռեպորտաժ Նեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին (լուսանկարներ, տեսանյութ)





















