IFC–ի Օմբուդսմենի գրասենյակն Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին եզրակացություն է ներկայացրել
Ինչպես հաղորդում է «ԷկոԼուր»-ը` Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Օմբուդսմենի գրասենյակը (САО) ուղարկել է համապատասխանատվության վերաբերյալ հաշվետվություն՝ Lydian International ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ բողոքի կապակցությամբ:
CAO-ն որոշում է կայացնում անցկացնել Lydian International ընկերության` IFC-ի` բնապահպանական և սոցիալական համապատասխանության ուսումնասիրություն տվյալ նախագծի մասով:
Նշենք, որ IFC-ին պատկանում են Lydian International-ի կանոնադրական կապիտալի 7.9% բաժնետոմսերը:
Հաշվետվության մեջ միացված են երկու բողոքներ: Բողոքներից մեկը ուղարկված էր САО-ին 2014 թվականի ապրիլին հասարակական կազմակերպությունների 9 ներկայացուցիչների և «կանաչ» քաղաքացիական նախաձեռնությունների անունից:
Բողոքում նշված է, որ IFC-ն ֆինանսավորում է մի ծրագիր, որը չի համապատասխանում ՀՀ ազգային օրենսդրությանը և IFC-ի էկոլոգիական և սոցիալական քաղաքականության ստանդարտներին, քանի որ նախագիծը պարունակում է բարձր ռիսկեր Հայաստանի և Կովկասի տարածաշրջանի ռազմավարական ջրային ռեսուրսների` Սևանա լճի ջրհավաք ավազանի, Արփա և Որոտան գետերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների համար, Ջերմուկ առողջարանային քաղաքի, հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, պատմամշակութային ժառանգության, գյուղատնտեսական հանդակների, ինչպես նաև տեղի համայնքների համար:
Պատճառը շրջակա միջավայրի աղտոտումն է տոքսիկ մետաղներով և ցիանային արտադրության թափոններով, որոնք կզբաղեցնեն 144 հեկտար տարածք և կտարածեն աղտոտումը ավելի մեծ մասշտաբով:
Հասարակության ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի САО-ն անցկացնի IFC-ի կանոններին և ստանդարտներին համապատասխանության հետաքննություն՝ առաջարկելով փոխել ծրագրի կատեգորիան միջին վտանգավորության В կատեգորիայից ամենավտանգավոր А կատեգորիայի, և, ինչպես նախատեսվում է А կատեգորիայի համար, դադարել հանդես գալ ծրագրում որպես Lydian ընկերության բաժնետեր:
Մյուս բողոքը ուղարկված է Գնդեվազ համայնքի բնակիչների կողմից՝ 210 ստորագրությամբ: Ամենաշատ ռիսկի են ենթարկվում բնակիչները իրենց գյուղի այգիների տարածքում ցիանային ֆաբրիկայի կառուցման պատճառով:
Բողոքում ասված է, որ բնակիչներն արդեն խնդիրներ ունեն գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ այն պատճառով, որ իրենց կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր արտադրանքի համբավն ընկել է, քանի որ գյուղը դառնում է հանքարդյունաբերական տարածք: Բնակիչները պահանջում են ընկերությունից և IFC-ից դադարեցնել նախագիծը և դուրս գալ իրենց գյուղից:
САО-ի հիմնական եզրակացությունն այն է, որ IFC-ն այսօրվա դրությամբ ֆինանսավորել է միայն հանքի կառուցման նախապատրաստման միջոցառումները, և դեռ չի կայացրել որոշում այն մասին, որպեսզի ֆինանսավորի հանքի կառուցումը:
Միաժամանակ CAO-ն նշում է, որ ներդրման նպատակը հանքի կառուցումն է: Որոշման մեջ մասնավորապես նշված է. «…CAO-ի համապատասխանության գնահատման նպատակն է որոշել, թե արդյոք IFC-ի բնապահպանական և սոցիալական կատարողականության ուսումնասիրություն անհրաժեշտ է՝ ի պատասխան դիմումին: Ուսումնասիրությունը նախաձեռնելիս, CAO-ն կշեռքի նժարին է դնում այն գործոնները, որոնք ներառում են բողոքում բարձրաձայնված բնապահպանական և սոցիալական մտահոգությունների մեծությունը, IFC-ի բնապահպանական և սոցիալական կատարողականության նախնական դիտարկման արդյունքները և առավել ընդհանուր գնահատում, թե արդյոք համապատասխանության ուսումնասիրությունը տվյալ հանգամանքներում համարժեք պատասխան է հանդիսանում»:
Տվյալ դեպքում CAO-ն եզրակացնում է, որ բողոքում արծարծված են էական մտահոգություններ նախագծի բնապահպանական և սոցիալական պոտենցիալ և իրական մի շարք ազդեցությունների շուրջ: Այս եզրակացությունը կայացնելիս` CAO-ն նշում է, որ առ այսօր IFC-ն ֆինանսավորել է միայն այն գործողությունները, որոնք եղել են հանքի կառուցման նախապատրաստական աշխատանքներ, սակայն որոշում չի կայացվել հանքի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ: Այնուամենայնիվ, IFC-ի ներդրումներն այդ ընկերությունում ունեցել են հստակ նպատակ` նպաստել հանքի կառուցմանը, որն ակնկալվում է իրականացնել կարճ ժամանակահատվածում: Ելնելով այն փաստից, որ IFC-ի բնապահպանական և սոցիալական պահանջները առնչվում են առ այսօր ֆինանսավորված նախապատրաստական աշխատանքներին, CAO-ն որոշում է, որ դիմումատուների կողմից բարձրացված մտահոգությունները համապատասխանում են IFC-ի կատարողականությանը տվյալ ներդրման առնչությամբ: CAO-ն նաև նույնականացրել է հարցեր IFC-ի կողմից իր բնապահպանական և
Ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ անգլերեն տարբերակում հետևյալ հղումով…
«ԷկոԼուրը» պատրաստում է զեկույցի վերաբերյալ պատասխան:










