ԱՄՆ-ում ուժեղ քամին կամրջից գցել է գնացքը (տեսանյութ)
Ամերիկյան Էլմվուդ քաղաքում ուժեղ փոթորկի պատճառով բեռնատար գնացքի 11 վագոն դուրս է եկել գծերից և ընկել կամրջից, գրում է korrespondent.net-ը:
Վագոնները կամրջից ընկել են գետնին: Նախնական տվյալներով՝ դրանցում չեն եղել թունավոր նյութեր, դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Լուիզիանա նահանգի Բատոն-Ռուժ քաղաքում ուժեղ քամու պատճառով բազմաթիվ վայրերում վնասվել են էլեկտրահաղորդման գծերը: Առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 70 հազար մարդ: Տապալված ծառերի հետևանքով վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ:










