Նյու Յորքում եկեղեցու մոտակայքում կրակոցների հետևանքով 2 մարդ է զոհվել

09:27 • 28.04.15

Նյու Յորքի Բրուքլին շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, գրում է gazeta.ru-ն:

 

Իշխանությունների ներկայացուցիչների համաձայն՝ մինչ այժմ հայտնի չէ, թե որքան մարդ է մասնակցել փոխհրաձգությանը:

 

Քննիչները կարծում են, որ մինչ ողբերգությունը բոլոր հինգը մասնակցել են թաղման արարողությանը, այնուհետ դուրս են եկել եկեղեցուց և հայտնվել փողոցում, որտեղ էլ սկսվել են կրակոցները:

 

Այժմ պարզվում են դեպքի հանգամանքները: