Ֆրանսիայում «կամավոր» զինծառայության համակարգ է ներդրվելու
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր հայտարարել է նոր կամավոր հիմունքներով գործող զինծառայության անցնելու մասին, որը նպատակաուղղված է խոցելի սոցիալական խմբերում գտնվող երիտասարդ քաղաքացիներին իրենց կյանքը ձևավորելու հնարավորություն ընձեռելուն, գրում է france24.com-ը:
Կամավորական զինծառայության արդեն երեք կենտրոն կբացվի այս տարի, որոնք կկարողանան ընդունել 18-25 տարեկան 1.000 կամավորի, ովքեր դուրս են մնացել ուսումնական հաստատություններից կամ ունեն ընտանեկան լուրջ խնդիրներ:
Արդեն 2016-ին Ֆրանսիայում կլինեն կամավորների ընդունման 7 տարբեր կենտրոններ, որոնք կկարողանան ընդունել 2.000 կամավորների:
Կամավոր զինծառայողները ֆրանսիական բանակում կծառայեն 6 ամիս ժամկետով և, հետևելով զինվորական կարգապահության կանոններին, կանցնեն մի շարք վերապատրաստումներ:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ համարյա 20 տարի է՝ Ֆրանսիան չեղարկել է պարտադիր զինվորական ծառայության համակարգը:










