Բելգիացի ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել խաղի ժամանակ
Բելգիական «Լոկերեն» ֆուտբոլային ակումբի կենտրոնական պաշտպան Գրեգորի Մերտենսի սիրտը կանգ է առել «Գենեկ» ակումբի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, հանդիպման 25-րդ րոպեին մարզիկն ընկել է խոտածածկույթին: Մրցավարն անմիջապես դադարեցրել է խաղն ու բժիշկ կանչել: Հանդիպումն այդպես էլ ավարտին չի հասցվել:
Այժմ ֆուտբոլիստը գտնվում է արհեստական կոմայի մեջ, իսկ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: «Լոկերեն»-ի թիմային բժիշկը պատմել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը մշտապես անցել է բոլոր բուժզննումներն ու երբեք խնդիրներ չի ունեցել սրտի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընթացիկ սեզոնում Մերտենսը 15 խաղ է անցկացրել Բելգիայի առաջնության ու 3 խաղ` Եվրոպայի լիգայի շրջանակում:










