Միշել Կիգանն աշխարհի ամենասեքսուալ կին է ճանաչվել՝ ըստ FHM-ի (լուսանկարներ)

16:30 • 28.04.15

Անգլիացի դերասանուհի Միշել Կիգանը For Him Magazine (FHM) ամսագրի կողմից աշխարհի ամենասեքսուալ կին է ճանաչվել, գրում է lenta.ru-ն:

 

27-ամյա դերասանուհին առաջ է անցել ֆոտոմոդել Քենդալ Ջեներից և դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսից։  Նշենք, որ 2014 թվականին այս ցանկը գլխավորել է Ջենիֆեր Լոուրենսը։ Ցանկը կազմվում է ամսագրի ընթերցողների էլեկտրոնային քվեարկության արդյունքներով։

 

Ամենասեքսուալ կանանց թոփ-տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. Միշել Կիգան, դերասանուհի,
2. Քենդալ Ջեներ, ֆոտոմոդել,
3. Ջենիֆեր Լոուրենս, դերասանուհի,
4. Քեյթ Ափթոն, մոդել,
5. Քերոլայն Ֆլեք, դերասանուհի,
6. Արիանա Գրանդե, երգչուհի,
7. Մարգո Ռոբի, դերասանուհի,
8. Լյուսի Մեկլենբուրգ, իրապատում շոուի աստղ,
9. Էմիլիա Քլարք, հեռուստաաստղ,
10. Քելի Բրուք, դերասանուհի։