Նազարբաևը վերընտրվել է՝ ստանալով ձայների 97,75%-ը. հրապարակվել են պաշտոնական արդյունքները

09:14 • 28.04.15

Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաղթել է կիրակի օրն անցկացված նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 97,75% տոկոսը:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, պաշտոնական տվալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Կուանդիկ Տուրգանկուլովը:

 

Ղազախստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Թուրգուն Սիզդիկովը 1,61% տոկոս ձայն է հավաքել, իսկ ինքնառաջադրված Աբելգազի Կուսաինովը՝ 0,64%:

 

Սրանք կիրակի օրը կայացած քվեարկության արդեն պաշտոնական արդյունքներն են:

 

Նշվում է, որ Նազարբաևի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի
29-ին: