Ուկրաինան կատարեց առաջին քայլը՝ դեֆոլտից խուսափելու ճանապարհին. FT

09:59 • 28.04.15

Ուկրաինային հաջողվեց շրջանցել առաջին խոչընդոտը՝ պարտքերի վերակազմավորման և դեֆոլտից խուսափելու ճանապարհին:

 

Այդպես է կարծում բրիտանական The Financial Times գործարար պարբերականը:

 

Այդ արձագանքը պայմանավորված է ներդրողների և պետական «Ուկրէքսիմբանկի» միջև ստորագրված համաձայնագրով՝  պարտատոմսերի շրջանառության երկարաձգման վերաբերյալ, որոնց մարման ժամկետը նախատեսված էր ապրիլին:

 

Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են երեք ամսով՝ մինչև հուլիսի 27-ը, հետաձգելու վերաբերյալ:

 

«Ժամկետի այդ եռամսյա երկարաձգումն անհրաժեշտ էր հաստատման և երկարաժամկետ որոշման ձևակերպման համար, որը նպատակաուղղված է պետության, ներդրողների և բանկի շահերը հավասարակշռելու անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի բանկային համակարգի կայունացմանն ու Ուկրաինայի տնտեսության աջակցությանը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ: