Քիմ Քարդաշյանը խոստովանում է, որ երիտասարդ քույրն իրեն «գահընկեց է արել»

20:35 • 25.09.15

Քիմ Քարդաշյանը բավականին երկար ժամանակ հայտնի է որպես համացանցի թագուհի, սակայն  իրապատում շոուի աստղն իր տեղն արդեն զիջում է իր երիտասարդ քրոջը` Քայլի Ջեներին:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Քիմը 18-ամյա Քայլիի կայքում հրապարակած նոր տեսանյութում խոստովանում է, որ Քայլին իրեն «գահընկեց է արել»:

Քիմը նշել է, որ մինչ ինքը հղի է, Քայլին գրավել է իր տեղը համացանցում:  Համենայն դեպս,  34-ամյա Քիմը ընդգծել է, որ Քայլիին դեռ մի քանի տարի պետք կգա «սելֆիի թագուհի» դառնալու համար: