Հալեպը՝ լայնամասշտաբ գրոհի նախաշեմին (լուսանկարներ)
Սիրիայի կառավարական զորքն ու նրա դաշնակիցները հարձակում են պատրաստում Հալեպի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա:
Reuters գործակալության տվյալներով՝ լայնամասշտաբ գործողությանը մասնակցելու համար հազարավոր իրանցի զինծառայողներ են ժամանել երկիր։
«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար երկրում են նաև լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչները, գրում է gazeta.ru-ն։
Հալեպի տարբեր շրջաններ ներկայում տարբեր խմբավորումների վերահսկողության տակ են գտնվում։ Այստեղ տարածքներ են վերահսկում ինչպես ԻՊ-ը, այնպես էլ այլ ահաբեկչական խմբավորումներ։ Քրդերի, սիրիական ընդդիմության, ինչպես նաև կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող թաղամասեր էլ կան։
Ինչ տեսք ունի քաղաքը ռազմական գործողության նախաշեմին՝ Instagram-ի օգտատերերի ու տարբեր գործակալությունների հրապարակած լուսանկարներում.
















