Հաղորդավարի սխալի պատճառով «Միսս Տիեզերք- 2015»-ի ընթացքում 2 գեղեցկուհի է թագադրվել (լուսանկարներ, տեսանյութ)
Լաս Վեգասում կիրակի կայացել է «Միսս Տիեզերք-2015» գեղեցկության հեղինակավոր մրցույթը, որի ընթացքում տեղի է ունեցել ուշագրավ դեպք:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, հաղորդավար Սթիվ Հարվիի թույլ տված սխալի պատճառով սկզբում հաղթող է ճանաչվել Կոլումբիայի 21-ամյա ներկայացուցիչ Արիադնա Գուտերեշ Արևալոն, ում գլխին բաղձալի թագը դրել է մրցույթի նախորդ տարվա հաղթող Պաուլինա Վեգան։
Սակայն րոպեներ անց Հարվին հայտնել է, որ սխալմունք է տեղի ունեցել, և ինքն իրական հաղթողի անունը չի ասել։ Այս ամենի արդյունքում թագն Արևալոյի գլխից վերցվել է ու շնորհվել Ֆիլիպինների 26-ամյա ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտցբախին, ով ճանաչվել է «Միսս Տիեզերք-2015» մրցույթի հաղթող։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ֆիլիպինցու և գերմանացու խառնուրդ Վուրտցբախը ծնվել է Գերմանիայում: Ըստ որոշ տվյալների՝ նա սիրային հարաբերությունների մեջ է Ֆիլիպինների նախագահի հետ:
Հայտնի է, որ «Միսս Տիեզերք-2016»-ն անցկացվելու է Բուդապեշտում:























