Air France ավիաընկերության ինքնաթիռի շասսիում դի է հայտնաբերվել
Փարիզի Օրլի օդանավակայանում Boeing 777 ինքնաթիռի շասսիում հայտնաբերվել է անհայտ անձի դի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Օդանավը պատկանում է Air France ավիաընկերությանը:
Աղբյուրի տվյալներով` տեղի ոստիկանությունից հայտնել են, որ մարմինը հայտնաբերվել է Բրազիլիայից ժամանած ինքնաթիռի սպասարկման ընթացքում։
Մահացածի ինքնությունը և մահվան պատճառը դեռ հայտնի չեն: Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում:










