Էստոնիան ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով «պատ» է կառուցում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման պատերը ոչ մի լավ բան չեն բերում դրանք կառուցողներին. Պեսկով
Էստոնիան ՌԴ-ի հետ սահմանի երկայնքով «պատ» է կառուցում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման պատերը ոչ մի լավ բան չեն բերում դրանք կառուցողներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով էստոնական պաշտպանական ձեռնարկություններից մեկի վրա իբր իրականացված դիվերսիոն հարձակման պատճառով ռուս-էստոնական սահմանը փակելու Տալլինի որոշումը։
«Էստոնիան «պատ» է կառուցում։ Շատ երկրներ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, պատեր են կառուցել, որոնք ոչ մի լավ բան չեն բերել այդ պատերի հեղինակներին», - ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը միևնույն ժամանակ բացարձակապես անհիմն է անվանել դիվերսիաների մեջ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները։
Նշենք, որ կիրակի օրը Էստոնիայի ՆԳՆ ղեկավար Իգոր Տարոն հայտարարել է, որ ՌԴ-ի հետ սահմանը փակելու մասին որոշումը կընդունվի նախարարների կաբինետի նիստում, միջոցառումները կարող են լինել ժամանակավոր կամ մշտական։ Միևնույն ժամանակ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հստակեցրել է, որ Տալլինը դեկտեմբերի 1-ից կփակի էստոնա-ռուսական սահմանի բոլոր սահմանային անցակետերը։














