Դանակով զինված տղամարդը պատանդներ է վերցրել Ստոկհոլմում

13:37 • 12.01.16

Դանակով զինված տղամարդը պատանդներ է վերցրել Ստոկհոլմի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռինկեբյու թաղամասի բնակարաններից մեկում, հաղորդում է lenta.ru-ն։

 

Հաղորդվում է, որ նա բնակարանում պատանդ է պահում կնոջ և երեխայի։ Շենքը շրջապատված է ոստիկաններով, դեպքի վայրում հերթապահություն են անում շտապօգնության բրիգադները։

 

Հայտնի չէ, թե արդյոք տղամարդը կապ ունի պատանդների հետ, թե ոչ:

 

Ինչպես հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, դեպքի վայրում է գտնվում իրենց աշխատակիցը, ով բանակցություններ է անցկացնում, և ներկայում իրենց խնդիրն է հանգստացնել տղամարդուն:

Դանակով զինված տղամարդը պատանդներ է վերցրել Ստոկհոլմում