Նորք Մարաշի հանցախմբի գործով ձերբակալվել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահը. ԱԱԾ

11:37 • 14.01.16

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  129-րդ  հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին  ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը (Նորք Մարաշի զինված հարձակում) մասնակցելու,  կազմակերպված խմբի կազմում  զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ,  նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի   223-րդ հոդվածի 2-րդ մասով  և 235-րդ հոդվածի  3-րդ մասով:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Վերոհիշյալ անձանց բնակարաններում  և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում  իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները  գործի լրիվությունը, բազմակողմանիությունը  և օբյեկտիվությունն ապահովելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգությանը ծառայությունն ավելի վաղ հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես է ԱԱԾ և Ոստիկանության համատեղ ուժերով իրականացվում Նորք Մարաշի առանձնատներից մեկում զինված խմբավորման անդամներին, որոնք ըստ ԱԱԾ հաղորդագրության` ՀՀ տարածքում նախապատրաստում էին ծանր հանցագործություններ:

Նորք Մարաշի հանցախմբի գործով ձերբակալվել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահը. ԱԱԾ