Նյու Յորքը 2015 թվականի ընթացքում ռեկորդային թվով՝ 60 մլն զբոսաշրջիկ է ընդունել

17:34 • 22.01.16

2015 թվականին ԱՄՆ-ից և արտասահմանից 60 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Նյու Յորք, ինչը քաղաքի համար ռեկորդային թիվ է, հաղորդում է interfax.ru-ն։

 

Նշվում է, որ 2010 թվականից զբոսաշրջային հոսքի յուրաքանչյուր տարեկան ցուցանիշը Նյու Յորքի համար ռեկորդային է դառնում։

 

Նյու Յորքի մոտ 100 հազար հյուրանոցներ ներկայացրել են հաշվետվություններ 2015 թվականի ամրագրումների արդյունքներով ռեկորդային ցուցանիշների մասին: Քաղաքի 60 միլիոն հյուրերից մոտ 12 միլիոնն արտասահմանյան պետությունների քաղաքացիներ են եղել։ 

 

Ամենաշատը զբոսաշրջիկներ եղել են Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Բրազիլիայից և Չինաստանից: Նյո Յորքը համարվում է ամենապոպուլյար ամերիկյան քաղաքն արտասահմանյան զբոսաշրջիկների համար:

 

Նյու Յորքի պոպուլյարության աճը շարունակվել է՝ չնայած «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից հնարավոր ահաբեկչությունների վերաբերյալ մտավախություններին։

 

Ինչպես հաղորդվում է, այնուամենայնիվ, Նյու Յորքի ոստիկանությունն աննախադեպ հակաահաբեկչական միջոցներ է ձեռնարկել։

 

Նյու Յորքը 2015 թվականի ընթացքում ռեկորդային թվով՝ 60 մլն զբոսաշրջիկ է ընդունել