ԱՄՆ գլխավորած կոալիցիան ցամաքային զորք կմտցնի Սիրիա և Իրաք

17:37 • 22.01.16

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ցամաքային զորք կօգտագործի Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը, գրում է РИА Новости-ն։

 

Հաղորդվում է, որ Քարտերը հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ պայքարի ռազմավարության շրջանակում Իրաքում և Սիրիայում կլինի ցամաքային գործողություն։

 

«Մենք շատ բան ենք անում, որովհետև պե՛տք է շատ բան անենք, որովհետև պե՛տք է հաղթենք ԻՊ-ին: Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի, բայց ես ուզում եմ արագացնել այդ գործընթացը»,- ասել է Քարտերը:

 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում ներքաշվել Սիրիայում և Իրաքում նոր մասշտաբային պատերազմի մեջ: Դեկտեմբերի 7-ին ժողովրդին ուղղված ուղերձում Օբաման նշել էր, որ դա կբերի «հազարավոր զինծառայողների մահվան և ռեսուրսների սպառման»։

 

ԱՄՆ գլխավորած կոալիցիան ցամաքային զորք կմտցնի Սիրիա և Իրաք