ԱՄՆ-ում 5000-ից ավելի չվերթներ են հետաձգվել ձյունամրրիկի պատճառով. մի շարք նահանգներում արտակարգ իրավիճակ է
Ամերիկյան ավիաընկերությունները հունվարի 22-ին սկսված ձյունամրրիկի պատճառով 2696 չվերթ են հետաձգել ուրբաթ և ևս 2901 չվերթ, որոնք նախատեսված էին իրականացնել շաբաթ: Այս տվյալները հրապարակվել են FlightAware մասնագիտացված կայքում:
Հետաձգված չվերթների թիվը շարունակում է աճել: ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն` ուրբաթ և շաբաթ ձյունամրրիկ է սպասվում, ինչպես նաև մինչև 60 սմ հաստությամբ ձյան տեղումներ:
Ուժեղ քամիներն ու սառցե անձրևները կարող են հանգեցնել ծառերի ընկնելուն, էլեկտրալարերի աշխատանքի խափանմանը, հասարակական տրանսպորտի աշխատանքի խանգարմանը և ճանապարհների արգելափակմանը:
Արտակարգ դրություն է հայտարարվել Ջորջիա, Փենսիլվանիա, Թենեսի, Մերիլենդ, Վիրջինիա և Հյուսիսային Կարոլինա նահանգներում:










