Ջոն Քերին մտահոգված է Մերձավոր Արևելքում Իրանի դերով

19:39 • 23.01.16

 ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա  Իրանի ազդեցությամբ:


Ինչպես նշում է BBC-ն` գործիչը, մասնավորապես, ընդգծել է Իրանի աջակցությունը «Հեզբոլլահ» լիբանանյան արմատական խմբավորմանը, որը Սիրիայի քաղաքացիական պատերազմում հանդես է գալիս նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից:


Քերին այս հայտարարությունն արել է Էր-Ռիադում` Սաուդյան Արաբիայի  ԱԳ նախագահ Ադել ալ-Ջուբեյրի հետ բանակցությունների ավարտին:


Ալ-Ջուբեյրն, իր հերթին, ընդգծել է, որ  երկիրն աշխատում է ԱՄՆ-ի հետ միասին, որպեսզի հետ պահի Իրանին «ագրեսիվ գործողություններից»:


Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ Թեհրանում բարձրացած բողոքի ալիքից հետո, որի պատճառը Էր-Ռիադում շիա առաջնորդ Նիմր ալ-Նիմրի մահապատիժն է եղել:

 

Ջոն Քերին մտահոգված է Մերձավոր Արևելքում Իրանի դերով