Բեռլինում մտադիր են նույնասեռական փախստականների համար ճամբար բացել

12:11 • 23.01.16

Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մտադիր են Բեռլինում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող փախստականների ապաստարան բացել` նախատեսված 125 մարդու համար, գրում է Корреспондент-ը:

 

«Վերջին 2 տարվա ընթացքում մենք շատ պատմություններ ենք լսել նույնասեռականների իրավունքների խախտման և նրանց դեմ իրականացվող հանցագործությունների մասին»,- նշել է նույնասեռական փախստականների հարցով պատասխանատու Ստեֆան Ջեքելը:
 

Նշվում է, որ 2015թ. օգոստոս- դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է նույնասեռականների վրա մոտ 95 հարձակում։ Դրանցից շատերն իրականացվել են փախստականների ապաստարաններում: Մասնավորապես՝ խոսքը հոգեբանական և սեռական բռնության, վիրավորանքների և սպառնալիքների մասին է:

 

Ջեքելը նշել է, որ վերջին մի քանի ամիսներին շատ փախստականներ են դիմել իրենց կենտրոն՝ օգնության համար: Նրա խոսքով՝ շատ ներգաղթյալներ ստիպված են եղել մնալ ապաստարաններում` Գերմանիայում ազատ և էժան բնակարանների պակասության պատճառով։

 

Բեռլինում մտադիր են նույնասեռական փախստականների համար ճամբար բացել