Կանադայի դպրոցներից մեկում կրակ բացած աշակերտը սպանել է իր 2 եղբայրներին ու քաղաքապետի դստերը

10:44 • 23.01.16

Կանադայի Սասկաչևան նահանգի Լա Լոշ բնակավայրում աշակերտը սպանել է 4 մարդու, հայտնում է lenta.ru-ն։

 

Աշակերտը նախ տանը սպանել է իր 2 եղբայրներին, այնուհետ քաղաքապետի դստերը, ով իր դրոցում աշխատել է որպես ուսուցչուհի:
 

«Նա իր եղբայրներին սպանել է տանը, այնուհետև գնացել է դպրոց»,- հայտնել է քաղաքապետի պաշտոնակատար Քևին Ժանվյեն:

 

Մտնելով ուսումնական հաստատություն` հարձակվողը ևս 2 մարդու է սպանել։ Սպանվածներից մեկը եղել է 23-ամյա Մարի Ժանվյեն: Չորրորդ մահացածի մասին տեղեկություններ չկան։

 

Երկու մարդ վիրավորվել է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

 

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտնել էր 5 զոհի մասին, սակայն ոստիկանությունը փաստում է 4 հոգու մահը։

 

Աշակերտի նման քայլի դիմելու դրդապատճառների մասին չի հաղորդվում։

Կանադայի դպրոցներից մեկում կրակ բացած աշակերտը սպանել է իր 2 եղբայրներին ու քաղաքապետի դստերը