Հնդկաստանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել պայթյունի սպառնալիքի պատճառով
Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նագպուր քաղաքում` սրահում ռումբի մասին հաղորդագրության պատճառով, գրում է Газета-ն` հղում անելով Hindustan Times-ին:
Ինքնաթիռը չվերթ էր կատարում Բհուբանեշվարից դեպի Մումբայ: Նշվում է, որ բոլոր ուղևորները տարհանվել են ինքնաթիռից:
Անվտանգության ծառայությունները ստուգման ընթացքում ռումբ չեն հայտնաբերել:










