Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

10:34 • 23.01.16

Իրանի հարավում՝ Ֆարս նահանգում, 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի հիպոկենտրոնը գտնվել է 28.4 կմ խորության վրա։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

 

Մոտակա քիչ թե շատ խոշոր բնակավայրը գտնվել է էպիկենտրոնից 83 կմ հեռավորության վրա։  Դա Դարաբ քաղաքն է, որտեղ ապրում է ավելի քան 54.000 մարդ։


Տուժածների կամ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում։

Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել