Իտալիան արգելափակում է փախստականների հոսքը կրճատելու համար Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու որոշումը. աղբյուր
Իտալիան դեմ է փախստականների հոսքը կասեցնելու համար Թուրքիային 3 մլրդ եվրո տրամադրելու Եվրամիության որոշմանը. այդ մասին РИА Новости գործակալության տեղեկացրել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրներից մեկը:
«Իտալիան դեռ արգելափակում է այդ որոշումը, քանի որ ԵՄ-ի բյուջեից նախատեսվում է տրամադրել 1 մլրդ դոլար, իսկ մնացած 2 մլրդ դոլարը հատկացնելու են ԵՄ անդամ երկրները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե Թուրքիան վճռորոշ դեր ունի ներգաղթյալների ճգնաժամի լուծման հարցում:
Անցյալ տարվա նոյեմբերին անցկացված բանակցությունների ընթացքում Թուրքիան համաձայնել էր օգնել ԵՄ-ին փախստականների հոսքը հաղթահարելու հարցում, քանի որ Եվրահանձնաժողովը հաստատել էր երկրին 3 մլրդ եվրո տրամադրելու որոշումը:










