Մերկելի դեմ Սահմանադրական դատարան հայց են ներկայացրել. Spiegel

18:40 • 23.01.16

Լուսանկարը՝ AP-ի

Գերմանացի փաստաբանների մի խումբ դիմել է Դաշնային սահմանադրական դատարան՝  ընդդեմ փախստականների հարցում Գերմանիայի կառավարության վարած քաղաքականության. հաղորդում է Spiegel-ը:


Փաստաբանները պահանջում են, որ դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 4-ի որոշումը՝ երկրի սահմանները փախստականների համար բացելու մասին, Գերմանիայի հիմնական օրենքին հակասող ճանաչի:


Խախտում կարող է համարվել նաև այն, որ Մերկելը խոչընդոտել է Դուբլինյան համաձայնագրի նորմերի և Գերմանիայի օրենքների կիրառումը՝ ապաստան և կեցության իրավունք տրամադրելու հարցում:


«Գերմանիայի կանցլերն իր քաղաքական կուրսի շրջանակներում իրավունք չունի անցնել օրենքի սահմաններն ու գերազանցել իր լիազորությունները, որոնք ստացել է խորհրդարանում ընտրվելուց»,-հայտարարել է հայցի հեղինակը՝ Քլեմենս Անտվայլերը Դյուսելդորֆից:

 

Փաստաբանի խոսքով՝ սա կանցլերի առաջին որոշումը չէ, որը հակասում է Գերմանիայի և ԵՄ-ի օրենքներին: Դրան առնչվում է նաև այն կասկածելի միջոցառումները, որոնք կանցլերը օգտագործել էր եվրոյի ճգնաժամը հաղթահարելու և ատոմային էներգիայից հրաժարվելու համար:

 

ԵՄ-ի արտաքին սահմանների վերահսկման Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականի ընթացքում ԵՄ են ժամանել ավելի քան 1.2 մլն ներգաղթյալներ:

Մերկելի դեմ Սահմանադրական դատարան հայց են ներկայացրել. Spiegel