Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել ձյունամրրիկի պատճառով

22:30 • 23.01.16

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել ուժեղ ձյունամրրիկի  պատճառով:


Ինչպես հաղորդում է New York Times-ը`  Նյու Յորքի քաղաքապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ  դրություն է հայտարարել և կոչ է արել վարորդներին չօգտվել անձնական տրանսպորտային միջոցներից:


«Ճանապարհները շատ-շատ վատն են», - հայտարարել է քաղաքապետը  տեղի հեռուստատեսության եթերում:


Նշվում է, որ քաղաքային վերգետնյա տրանսպորտի աշխատանքը օրվա երկրորդ կեսին  կդադարեցվի:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում մոլեգնող ձյունամրրիկի հետևանքով 9 մարդ է մահացել և 8000-ից ավել չվերթներ են հետաձգվել:

 

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել ձյունամրրիկի պատճառով