Ռուս զինվորականները արևմտյան լրագրողներին ցույց են տվել ազատագրված սիրիական բնակավայրը
Արևմտյան խոշորագույն լրատվամիջոցների ներկայացուցիչները ռուս զինծառայողների պաշտպանության ներքո այցելել են Սիրիայի Լաթաքիա նահանգում գտնվող ազատագրված Սալմա բնակավայրը, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Սալմա են մեկնել ամերիկացի, չինացի ու ճապոնացի լրագրողներ: Այն մասին, որ մեկնում են հենց այդ բնակավայր, թղթակիցները տեղեկացել են մեկնելուց մի քանի րոպե առաջ: Լրագրողները հնարավորություն են ունեցել ազատորեն տեղաշարժվել գյուղում, հարցեր տան բոլոր նրանց, ում հարկ կհամարեն:
Լրատվամիջոցների աշխատակիցների անվտանգությունն ապահովել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ ստորաբաժանումներից մեկի մարտիկները:
Լրագրողները եղել են տեղի պոլիկլինիկայում, որը վերջերս է վերականգնել աշխատանքը, տեսել են շինտեխնիկան, որը գյուղ է հասցվել:
«Вести.ру»-ն նշում է, որ գյուղն ամբողջությամբ ականապատված է եղել և սակրավորները պետք է ստուգեն յուրաքանչյուր տուն:
Սալմայում, որը մինչ ահաբեկիչների կողմից գրավվելը լեռնային հանգստավայր էր եղել, այժմ աշխատում են վթարային ջոկատները: Որոշ շրջաններում վերականգնվել է էներգամատակարարումը: Այժմ բնակավայրում 500 մարդ է ապրում:
Հունվարի 12-ին սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրել էր Սալման:










